Դատարանն ազատ արձակեց Ռուսաստանի քաղաքացուն

Օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու կալանավորման որոշումը մերժվեց։ ԱՄՆ-ի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Սերգեյ Միրոնովը դատական հետագա գործընթացին մասնակից կլինի ազատության մեջ։ ԱՄՆ-ը միջազգային հետախուզում է հայտարարել Միրոնովի նկատմամբ՝ հիսուն հազար դոլար լվացման և ինտերնետի միջոցով ռազմական տեխոնոլոգիաների անօրինական վաճառքի կասկածանքով։

Մեկնաբանել