Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը

россия-армения2ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։

«Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը համապատասխան պայմաններ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել