Ազատամարդ. դասախոսը հաղթեց կարմիր լույսին

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության դասախոս Արման Ղարագուլյանը շահել է Ճանապարհային ոստիկանության դեմ դատը։ Ղարագուլյանը պնդում էր, որ լուսացույցի սեկցիա կոչվող խախտումը, որը սովորաբար գրանցվում է որպես կարմիր լույսի տուգանք, ծուղակ է վարորդների համար: Նա վստահ է, որ սա կարող է լավ նախադեպ դառնալ տուժած մյուս բոլոր վարորդների ապօրինի որոշումները բեկանելու համար:

Մեկնաբանել