Իրավիճակն առնվազն պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համաճարակի դեմ պայքարում գործադրվող ջանքերին՝ դրանք համարելով «ողջամիտ և տեղին»։

«Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք շուրջ 27 հազար: Այսինքն, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը և, կարծես թե, հունիսի կեսերից սկսած ուղիղ գծի վրա ենք»,- ասաց Թորոսյանը։ Ըստ նրա՝ իրավիճակն «առնվազն պայթյունավտանգ չէ»։

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիները Հայաստանում ստանում են պատշաճ բուժօգնություն։

***

Հուլիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 448-ը։ Բացասական թեստերի քանակը՝ 1 675։

Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 27 320 է։ Կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը 469 է։ Մահվան ելքերը այլ պատճառով 156 է։

Մայիսի սկզբին Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ «եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ»։

Մեկնաբանել