Լայնամասշտաբ ցույցեր Ադրբեջանում․ Ալիևի ուղղորդմա՞մբ, թե՞ Ալիևի դեմ

Հուլիսի 14-ին Ադրբեջանի մի շարք վայրերում անցկացվել են լայնամասշտաբ բողոքի ցույցեր՝ բանակին սատարելու կոչերով, «Ղարաբաղը մերն է, մերն էլ լինելու է», «մահ հայերին» կարգախոսներով։ Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որից հետո ոստիկանությունը ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել է նրանց։ Ինչ ընթացք կստանա բողոքի շարժումը Ադրբեջանում՝ դժվար է կանխատեսել։

Մեկնաբանել