Գեղարքունիքի «հարբած» պանիրները․ ֆոտոշարք

Գավառի Արծվաքար թաղամասում Միքայելյանների ընտանիքը զբաղվում է պանրի արտադրությամբ։ Այն գրավել է արտասահմանցիների և տեղացիների ուշադրությունը իր յուրահատուկ և բացառիկ լինելու շնորհիվ․ պանիրները հասունանում են գինու և կոնյակի մեջ։ Պանրի արտադրությամբ զբաղվում են ամուսիններ Արմանն ու Մարինեն, որոնք աշխատում են մեծ նվիրումով։ Ամեն պանիր ունի իր անունը, յուրահատկությունը և հնեցվածությունը։ Ընտանիքն այս գործով զբաղվում է 2012 թվականից։ Նրանք փաստում են, որ եկամտաբեր գործ է, սակայն կորոնավիրուսի պատճառով մեծ կորուստներ են կրել, քանի որ հաճախորդների թիրախային խումբը զբոսաշրջիկներն են։ Սակայն նրանք չեն հանձնվում և նոր ուղիներ են ստեղծում վաճառքը Հայաստանում իրականացնելու համար։