Լիբանանահայերի աջակցության փաթեթում՝ առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ

Հայաստանում հաստատվելու համար ժամանող լիբանանահայության աջակցության փաթեթ է մշակվել՝
մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները մեղմելու համար․ այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Գործընկեր ու շահագրգիռ կառույցների հետ փաթեթի առանձին տարրերի քննարկման ու համաձայնեցման փուլում ենք, որը մինչև սեպտեմբերի 1-ը վերջնականապես պատրաստ կլինի: Ինչպես արդեն նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, լիբանանահայերի աջակցության փաթեթը ներառելու է առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ»,- ՍիվիլՆեթին ասաց գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց
Լիբանանին և տեղի հայ համայնքին: ՀՀ պատվիրակությունը Բեյրութում հանդիպումներ է ունեցել եկեղեցական,
ազգային, համայնքնային կառույցների, կուսակցությունների ու բեյրութահայերի հետ, տեղում իրականացրել է
իրավիճակի ուսումնասիրություն ու վերադարձից հետո հաշվետվություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Մեկնաբանել