Հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, 4 մարդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, 426 մարդ առողջացել է: Մահացել է 4 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1188 է: Դրական է կատարված թեստերի 8,5 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 42 936
Առողջացածներ – 36 475
Փաստացի բուժվողներ -5 343
Ընդհանուր թեստեր – 196 873
Մահվան ելքեր – 858
Մահվան ելքեր այլ պատճառով –260

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 186 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9314 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել