Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանը կտեղադրվի. Երևանի ավագանին համաձայնությունը տվեց 

Երևանի ավագանին համնաձայնություն տվեց 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։

Մարտի 1-ի զոհերի հուշարձանը կստեղծի քանդակագործ Ալբերտ Վարդանյանը

Հուշարձանի նախագծի բաց մրցույթը հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանը։ «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանը կտեղադրվի Երևանի Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական զբոսայգում։ Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Կառավարության որոշմամբ Երևան համայնքին հատկացվել է 2 միլիոն դրամ։

«Մարտի 1-ի զոհերի հիշատակին». Երևանի քաղաքապետարանը հուշարձանի նախագծի մրցույթ է հայտարարել

Ավելի վաղ քննարկվում էր Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի տեղադրումը Հյուսիսային պողոտայում։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել