Գերմանիայի կառավարությունը հստակ գիտի թույնի ծագումը, որով թունավորվել է Նավալնին․ Bild

«Ռուսաստանյան ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, նրա աղմկահարույց փրկությունն ու բժշկական ինքնաթիռով Բեռլին տեղափոխելը, Բունդեսվերի հատուկ լաբորատորիայի կողմից թույնի վերլուծությունը՝ այս ամենը լրտեսական ֆիլմ է թվում: Բայց սա ամենադառը իրականությունն է», – գրում է գերմանական Bild հանդեսը:

«Ավելի ու ավելի պարզ է դառնում՝ Գերմանիայի կառավարությունը գիտի, թե ինչպիսի թույն է օգտագործվել Նավալնիի նկատմամբ մահափորձի ժամանակ, որտեղից է այն վերցվել, ով ունի մատչում այդ թույնին, և, համապատասխանաբար, ով է պատասխանատու թունավորման համար»:

Ըստ Bild-ի ունեցած տեղեկության՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարողացել են համոզիչ ապացուցել, որ ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորման հետևում իրականում կանգնած են Ռուսաստանի պետական գերատեսչությունները:

«Ըստ ամենայնի, փորձագետներին հաջողվել է պարզել «Նովիչոկ» խմբի տարբեր տեսակի թունավոր նյութերի շարքում այս թույնի ճշգրիտ տեսակը և հետախուզական ծառայությունների տեղեկությունների միջոցով եզրակացություններ անել, թե ով է կանգնած թունավորման հետևում»:

«Բայց ինչո՞ւ Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես չի բացահայտում իր հետևությունների մանրամասները,- հարցադրում է անում հրատարակությունը:- Բունդեսթագի արտաքին քաղաքական փորձագետների կարծիքով, սա Բեռլինի դիվանագիտական ռազմավարությունն է Մոսկվայի նկատմամբ»:

«Ռուսները պետք է իմանան, որ մենք ավելին գիտենք, բայց պետք է ճշմարտությունն ասեն իրենք: Հակառակ դեպքում դա կանենք մենք»,- մեկնաբանել է փորձագետներից մեկը։

«Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Նավալնիի դեմ Ռուսաստանի կողմից օգտագործված «Նովիչոկի» հատկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները թույլ կտան եզրակացություններ անել Բունդեսվերի տեղեկատվության աղբյուրի մասին, և դրանով իսկ Պուտինի հատուկ ծառայությունների համար հնարավորություն կստեղծվի բացահայտել գերմանական հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների գաղտնի մանրամասները»,- գրում է Bild-ը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Regierung weiß genau, woher das Nawalny-Gift kommt

Правительству ФРГ точно известно происхождение яда, которым был отравлен Навальный

Մեկնաբանել