Նոր հակառեկորդ՝ Վրաստանում․ COVID-19-ի 196 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք․ այս մասին հայտնում է կառավարության հատուկ stopcov.ge կայքը։

Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 758 դեպք։ Ապաքինվել է 31 հիվանդ՝ ընդհանուր բուժվածների թիվը հասցնելով 1 412-ի։

Կորոնավիրուսից երկրում մահացել է 19 հիվանդ։

Այս պահին մեկուսացման մեջ է գտնվում 6 633 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ է գտնվում 836 մարդ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի աճով պայմանավորված՝ Վրաստանն այլևս չի գտնվում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ «կանաչ գոտու» երկրների ցանկում։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել