Սեպտեմբերի 22-ին Բեյրութից Երևան է ժամանել 100 լիբանանահայ

Բեյրութ-Երևան հերթական չվերթով այսօր Հայաստան ժամանեցին ավելի քան 100 հայրենակից, որոնց թվում՝ 8 երեխա. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Հուլիսի 14-ից սկսած Լիբանանից հայրենադարձների թիվը հատեց 1 500-ը: Նրանցից 1 200-ը ժամանել են պայթյունից հետո:

Հայաստանում հաստատվելու համար ժամանող լիբանանահայության աջակցության փաթեթ է մշակվել՝
նրանց սոցիալ-տնտեսական կարիքները մեղմելու համար: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից ասում են, որ լիբանանահայերի աջակցության փաթեթը ներառում է առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ:

Լիբանանահայերի աջակցության փաթեթում՝ առողջապահական, կրթական, կեցության և այլ հարցերի շրջանակ

Մեկնաբանել