Երկու զոհ և տասնյակ վիրավորներ կան․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Թվիթերում հրապարակել է ադրբեջանական հարվածներից վիրավորված քաղաքացիների լուսանկարները։ Բեգլարյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված երկու զոհ և տասնյակ վիրավորներ կան։ «Ադրբեջանը նպատակային թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը»,- գրել է Բեգլարյանը։

Մեկնաբանել