ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ես կոչ եմ անում բոլոր ներգրավվածներին անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը քանի դեռ հակամարտությունն ավելի չի սրվել և զոհերի թիվն ավելացել»- ասել է Ռաման:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ: Ռաման լիովին աջակցում է տեղերում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերին և կրկին հայտարարում, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա ընդգծել է իր աջակցությունը առանց նախապայմանների առարկայական բանակցությունները շուտափույթ վերսկսելու համանախագահների ջանքերին:

Գործող նախագահը նաև իր ցավակցությունն է հայտնել բռնության այս վերջին ալիքի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Մեկնաբանել