Խաղաղապահներ կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկով

Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ. այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում ասել էր, որ խաղաղապահների հարցը կարող է քննարկվել կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

Մեկնաբանել