Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հինգշաբթի կայացած հեռախոսազրույցում քննարկել են Դոնբասի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Զրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Նախարարները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2020 թ․ հոկտեմբերի 10 – ի մոսկովյան հայտարարության պայմանավորվածությունների շուտափույթ կատարման անհրաժեշտությունը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
Կողմերը քննարկել են նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։