Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը։
Թեմա` տնտեսական գործունեության սահմանփակումներում կատարված փոփոխությունները, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումը ՓՄՁ-ների համար:
-
ԱԲ-ի հարթակները պետք է վճարեն լրատվամիջոցներին․ Financial Times-ի ղեկավար
Լրատվամիջոցները պետք է պահանջեն, որ արհեստական բանականության ընկերությունները վճարեն իրենց, ասում է բրիտանական Financial Times (FT) խմբի գլխավոր տնօրեն Ջոն Ռիդինգը (John Ridding): FT-ն բրիտանական լրատվամիջոցներից առաջինն է, որն ապրիլին ռազմավարական գործընկերության պայմանագիր է ստրագրել OpenAI ընկերության հետ։ Դա ChatGPT-ին թույլ կտա FT-ին վերագրելի բովանդակություն գեներացնել, իսկ FT-ին հնարավորություն կընձեռի արհեստական բանականության (ԱԲ) գործիքներն ու նոր հնարավորությունները ներառել իր լրագրության մեջ և ընթացակարգերում։ Ռիդինգը մայիսի 27-ից 29-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Լրահարատարակիչների համաշխարհային ասոցիացիայի (World Association of News Publishers) կոնգրեսի գլխավոր բանախոսներից էր։ Գործընկերության արդյունքում ChatGPT-ի օգտատերերը կկարողանան ստանալ FT-ի հոդվածների ամփոփագրեր, մեջբերումներ և հղումներ FT-ի բովանդակությանը։ Այս տարվա սկզբին […]
-
Արցախցի երեխաների հունիսմեկյան երազանքը տուն վերադառնալն է
11-ամյա Ներսեսն ու 9-ամյա Դավիթը Ստեփանակերտից են տեղահանվել։ Անցած տարի հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, շրջափակման մեջ էին, իսկ այսօր արդեն Երևանում են՝ զրկված տնից և տուն գնալու հնարավորությունից։ Սեպտեմբերյան գաղթից հետո Արցախից շուրջ 35 000 երեխա է տեղահանվել, որոնք այսօր էլ ունեն մի շարք կարիքներ։ Թե Յունիսեֆը, թե այլ կազմակերպություններ տարբեր ծրագրեր են իրականացնում տեղահանված երեխաների համար։
-
Բագրատ սրբազանի շարժումը և 2026-ի ընտրությունները
Այս շաբաթ իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը անդրադառնում է երեք թեմայի՝ հանգստյան օրերին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղին, անցած ուրբաթ երեկոյան վարչապետի ուղերձին և Բագրատ արքեպիսկոպոսի և նրա համախոհների կիրակնօրյա հանրահավաքի շուրջ նորություններին:
-
Սերժ Սարգսյանը՝ Բագրատ սրբազանի պայքարի ու սահմանազատման մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը աջակցում են Բագրատ Գալստանյանի թեկնածությանը՝ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը։ Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ սահմանադրական խոչընդոտ կա՝ նա կարծիք հայտնեց, թե այն հաղթահարելի է․ «Կա սահմանադրական ելք․ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երկու երրորդով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»,- ասաց Սարգսյանը։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ խնդրի լուծման հստակ մեթոդներ կան, որոնցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է․ «Կա միջազգային փորձ և կան միջազգային ատյաններ, եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու ճանապարհից, իրավիճակը բոլորովին այլ […]
-
Ինչպես կառավարել աղետները․ զրույց Դավիթ Հակոբյանի հետ
Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Լոռու և Տավուշի ջրհեղեղից հետո պետության արձագանքը ժամանակին էր։ Նրա խոսքով, սակայն, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Հակոբյանը անդրադարձել է նաև Երևանով անցնող Գետառին, ջրային պաշարների հարցերին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ այդ համատեքստում։
-
Սերժ Սարգսյանն արդարացվեց «Դիզվառելիքի գործով»
Սերժ Սարգսյանը արդարացվեց «Դիզվառելիքի գործով»․ քիչ առաջ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռը։ 2019-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի երրորդ նախագահ Սեժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանը մեղադրվում է նրա համար, որ նա, «2008-2018թթ․ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ 490 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարում»։ Այս գործով անցնում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (մահացել է 2021-ին), որին […]