Live.Ասուլիսի ԿԲ նախագահի մասնակցությամբ
LIVE. Ասուլիս Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությամբ
Article Published:
30 Հունիս, 2020 03:06
Comments Off on LIVE. Ասուլիս Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությամբ
Post navigation
Posted in:
Live.Ասուլիսի ԿԲ նախագահի մասնակցությամբ
– Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը՝ դժգոհության պատճառ – Միացյալ Նահանգները դժգոհ է Վրաստանի՝ Ռուսաստանի հետ մերձեցումից – Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ որևէ քաղաքական երկխոսություն չի ծավալում Credits: Ruptly
Մեկ տոննա կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել «Մրգենի» ընկերության փաստացի սեփականատեր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ, հայտնում է ազգային անվտանգության ծառայությունը։ «Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրությունում։ *** Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել […]
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորում է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը։ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում) բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունն այժմ վճռորոշ նշանակություն ունի։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- Թվիթերի իր էջում գրել է Միշելը։ Եվրոպական խորհրդի նախագահը նշում է նաև, որ անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպմանը։ Ըստ նրա՝ հանդիպումը կարևոր է «միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանազատման ուղղությամբ առաջընթացի, […]
Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչին/Բերձոր քաղաքում հանդես է եկել ելույթով՝ կրկին վերջնագրեր ներկայացնելով Արցախին և Հայաստանի իշխանություններին։ Ալիևը, մասնավորապես, ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու բոլոր հնարավորություններն ունի՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պետք է ցրվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ նախարարներն ու պատգավավորները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ միայն այդ ամենից հետո հնարավոր է լինելու մտածել համաներման մասին։ Ալիևը հայտարարել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով՝ նշելով, որ եթե դելիմիտացիան տեղի չունենա, սահմանը լինելու է այնտեղ, որտեղ նրանք կցանկանան։ Մեծ հաշվով Ադրբեջանի նախագահը Լաչինում […]
Սյունիքի մարզի Կապան համայնքի՝ 59 բնակիչ ունեցող Ուժանիս գյուղում այսօր տների մեծ մասի դռները փակ են։ Աշխատատեղերի, դպրոցի ու նախակրթարանի բացակայության պատճառով գյուղացիները լքել են բնակավայրը ու տեղափոխվել մարզկենտրոն։ Գյուղի հնաբնակ Սևիկ Մուսայելյանը պատմում է, որ գյուղում գրեթե բոլոր ենթակառուցվածքները բացակայում են․ երիտասարդ ընտանիքի համար գյուղում ապրելն անհնար է դարձել։
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գրիգորյանն ընդգծեց, որ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար: «Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։ ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ […]
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը: Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ մայիսի 30-ին ադրբեջանական ստորաբաժանումներն Արցախի շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքել էին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու […]
Այս գիշեր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Վեհափառ Հայրապետը Ժընեւէն (Զուիցերիա) հեռաձայնային հաղորդակցութիւն մը ունեցաւ Երուսաղէմի հայոց Պատրիարք Ն.Ա.Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի հետ։ Վեհափառ Հայրապետին եւ Պատրիարքին խորհրդակցութեանց առանցքը հանդիսացաւ Երուսաղէմի Պատրիարքութեան պատկանող «Կովերու Պարտէզ»ին շուրջ վերջերս ծագած խնդիրը։ Հայրապետը Պատրիարքին ուշադրութեան յանձնեց այս հարցին գծով մեր ժողովուրդին եւ շրջանին հետ առնչութիւն ունեցող երկիրներուն մօտ յառաջացած մտահոգութիւնը։ Պատրիարքը վստահեցուց Վեհափառ Հայրապետին, որ «Կովերու Պարտէզ»ին շուրջ կայացած համաձայնութիւնը չեղեալ համարելու ուղղութեամբ արդէն իսկ սկսած է գործնական քայլերու դիմել։