Կադաֆիի որդուն մեղադրել են ուղտեր ունենալու արտոնագիր չունենալու մեջ

Միջազգային հանրությունը վրդովված է Լիբիայի դատական համակարգում առկա քաոսի կապակցությամբ և պահանջում է Սեյֆ ալ Իսլամ ալ Կադաֆիին հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին։

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի ձերբակալված որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին հայրենիքում մեղադրել են ուղտեր ունենալու արտոնագիր չստանալու մեջ։ Միջազգային քրեական դատարանը նրան մեղադրում է մարդկության դեմ հանցագործություններում, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Լիբիական իշխանությունները հրաժարվել են Մուամար Կադաֆիի կրտսեր որդուն հանձնել Հաագային. նրանք մտադիր են իրենք դատել Սեյֆ ալ Իսլամին։

Լիբիական իշխանությունների այս քայլն առաջացրել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքը։ Human Rights Watch-ը Լիբիային կոչ է արել ձեռնամուխ լինել Սեյֆ ալ Իսլամի անհապաղ արտահանձնմանը։ Մուամար Կադաֆիի որդուն Միջազգային քրեական դատարանին հանձնելու կոչ է արել նաև Amnesty International-ը։

«Միջազգային քրեական դատարանի դատավորի վճիռը պետք է վերջ դնի «Սեյֆ ալ Իսլամի ճակատագրի սագային»»,- նշել է Amnesty International-ի ներկայացուցիչը։

Լիբիայի իշխանությունները Սեյֆ ալ Իսլամին ձերբակալել են անցյալ տարվա նոյեմբերին։

Մեկնաբանել