Մոսկվան տեղափոխել Սիբիր․ կոչ է անում Սերգեյ Շոյգուն

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, որը երեկ Մոսկվայի մարզական դումայի կողմից հաստատվել է Պոդմոսկովիեի նահանգապետի պաշտոնում, կողմ է արտահայտվել Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից Սիբիր տեղափոխելուն։

«Ընդհանրապես, շատերն են այս մասին խոսում, ու ես, հավանաբար, նրանցից մեկն եմ։ Ես կարծում եմ, որ մեզ հարկավոր է մայրաքաղաքը տեղափոխել ինչ-որ մի տեղ հեռու՝ Սիբիր։ Ինձ այդպես է թվում»,- ասել է նա։

Շոյգուն ծնունդով Տուվայից է և իր հայտարարություններում բազմիցս հանդես է եկել Սիբիրի զարգացման անհրաժեշտության օգտին:

Սերգեյ Շոյգուն նահանգապետի իր լիազորությունների կատարմանը կանցնի մայիսի 11-ից։

Մեկնաբանել