Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնում է Թեհրան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 9-ին մեկնելու է Թեհրան․ այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն:

Ըստ Iran Press գործակալության, Բայրամովը Թեհրան է մեկնում իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի պաշտոնական հրավերով։

Նախատեսված են Բայրամովի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Մեկնաբանել