29 ցուցարար է բերման ենթարկվել․ ոստիկանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 ցուցարար է բերման ենթարկվել այս պահի դրությամբ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

Բերման ենթարկվածների անունները ճշտելու հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ դրանք չեն հրապարակվում։

Երևանում ընդդիմության նախաձեռնությամբ անհնազանդության և բողոքի ցույցեր են անցկացվում։

Մեկնաբանել