Բաքուն «անօրինական» է անվանել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի այցը Ստեփանակերտ։
«Այցը և այնտեղ նրա հանդիպումը անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ, «փաստաթղթերի» ստորագրումը հակասում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը և բոլորովին չի համապատասխանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր իր առաջին այցն է կատարել Արցախ և հանդիպում ունեցել Արցախի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։ Հայաստանի և Արցախի արտգործնախարարները ստորագրել են արտաքին գերատեսչությունների միջև 2021-ի խորհրդակցությունների պլան։