Հունվարի 19-ից 22-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով

Հունվարի 19-ից 22-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով, հաղորդում է ԱԻՆ-ը։

Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։

Հունվարի 22-ի գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կիջնի մինչև -16, ապա կբարձրանա։

Մեկնաբանել