Տոտին հավատարիմ է «Ռոմա»-ին

«Ֆուտբոլային կարիերայիս ընթացքում բազմաթիվ առաջարկներ եմ ստացել եվրոպական սուպերակումբներից, սակայն երբեք չեմ մտածել «Ռոմա»-ից հեռանալու մասին։ Չեմ կարող ինձ պատկերացնել այլ ակումբի մարզաշապիկով։ Բացի այդ՝ չեմ կարող երեխաներիս բացատրել, թե ինչու եմ հեռացել «Ռոմա»-ից։ Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ և եթե լինեմ լավ մարզավիճակում, կցանկանամ խաղալ մինչև 40 տարեկան»,- Տոտիի խոսքը, ըստ News.am-ի, մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

35-ամյա Տոտին «Ռոմա»-ում հանդես է գալիս 1992-ից։

Մեկնաբանել