Սննդային հավելանյութերի արտադրության առաջատարը Չինաստանն է

РБК.research-ի տվյալներով Չինաստանը համաշխարհային շուկայի սննդային հավելումների մատակարարման ամենամեծ չափաբաժինն ունի: Օրինակ, Չինաստանում է կենտրոնացած նատրիումի սնձանի արտադրության 80%-ը:

Առավել էժան արտադրանք ներմուծող չինական ընկերությունների հետ մեծ մրցակցությունն ազդեցություն է ունենում սննդային հավելումների տեղական արտադրության փորձերի վրա: Համաշխարհային շուկայում դա հանգեցնում է նշված նյութերի գների անկման, փոքր ընկերությունների` մեծերի հետ միացման կամ լուծարման:

Արդյունքում, Չինաստանը ներդրումներ է անում այս ոլորտում և հիմնում գործարաններ աշխարհի տարբեր երկրներում` արտադրելով նշված հավելանյութերը, որ ամենուր մեծապես օգտագործվում են սննդի մեջ:

Մեկնաբանել