Լիբիայում արգելվել են էթնիկական և կրոնական կուսակցությունները

Դեռ հստակ չէ՝ այս կարգադրությունն ինչ ազդեցություն կունենա նոր կազմավորված լիբիական «Մուսուլման եղբայրների» ճակատագրի վրա։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ իշխանությունների որոշումն ուղղված է ոչ այնքան կրոնական կուսակցությունների, որքան քաղաքական միվարումների դեմ, որոնք մտադիր են երկրի արևելյան շրջաններւոմ առավել մեծ ինքնուրունության հասնել։

Հատկանշական է, որ մինչ հեղաշրջումը Լիբիայում բոլոր կուսակցությունները խիստ սահմանափակումների էին ենթարկվում, իսկ նրանց մասնակիցները հետապնդվում էին օրենքով։

Հունիսին ընտրվելիք խորհրդարանը պետք է զբաղվի նոր սահմանադրության մշակմամբ։ Անկալվում է, որ օրենսդիրի տեղերը կբաշխվեն արևմտամետ կողմնորոշում ունեցող ազատականների և չափավոր իսլամականների միջև, որոնց համար պետության օրինակելի մոդել է Թուրքիան։

Հատկանշական է, որ հեղափոխությունից հետո Թունիսում և Եգիպտոսում կայացած ընտրություններում հաղթել են չափավոր իսլամիստները։

Մեկնաբանել