ՀՀՊ համակարգերի խոշորագույն փորձարկումները՝ մինչև տարեվերջ․ Պենտագոն

Ըստ նրա՝ այս փորձարկումների ընթացքում կգործարկվեն զենիթային հրթիռային համակարգեր և առաջնային տեղակայման շարժական ռադիոտեղորոշիչ կայանններ։

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բրեդ Ռոբերտսի խոսքով՝ Վաշինգտոնը ռազմական գործողությունների «ներուժ» ունեցող տարածաշրջաններում ՀՀՊ-ի փուլային ստեղծման կողմնակից է։ Ներկայում ԱՄՆ-ի այլ երկրների հետ համագործակցության միջոցով այսպիսի համակարգեր են ստեղծվում Եվրոպայում, Խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Մերձավոր Արևելքում։

Ըստ Ռոսերտսի՝ համակարգի փորձարկումը պայմանավորված է իրանական և հյուսիսկորեական սպառնալիքով։ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա 5 տարիներին այս նախագծի համար 47,4 մլրդ դոլար ծախսել։

Մեկնաբանել