Առաջին iPhone-ը կարող էր ունենալ ֆիզիկական ստեղնաշար

Apple ընկերության նախկին աշխատակից, նախագծող Թոնի Ֆադելը պատմել է, որ առաջին iPhone-ի համար առաջարկվել է դիզայնի երեք տարբերակ, որոնցից մեկը եղել է ֆիզիկական ստեղնաշարով iPhone-ի գաղափարը՝ BlackBerry սմարթֆոնների պես: Այս մասին հաղորդում է CNET-ը՝ վկայակոչելով Verge-ի հարցազրույցը նախկին աշխատակցի հետ:

Ըստ CNET-ի վերլուծությունների` եթե Apple-ը թողարկեր iPhone-ը ֆիզիկական ստեղնաշարով, ապա առաջին ընկերությունը, որը կթողարկեր զգայուն էկրանով և վիրտուալ ստեղնաշարով սմարթֆոն, միանշանակ կլիներ Microsoft-ը:

Հիշենք, որ Apple-ը 2007-ին ներկայացրեց իր առաջին iPhone սմարթֆոնը: Այս կերպ ընկերությունը հեղաշրջում կատարեց բջջային հեռախոսների շուկայում: Այսօր iPhone-ն աշխարհում ամենավաճառվող սմարթֆոնն է. հիմնական մրցակիցը` Samsung ընկերության Galaxy S II սմարթֆոնը: Ընկերությունը 2012-ին կթողարկի իր iPhone սմարթֆոնի 6-րդ սերունդը:

Մեկնաբանել