Ոստիկանության «թեժ գիծ» է գործում

Մայիսի 5-ի ժամը 9.00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 9 00 ՀՀ ոստիկանությունում գործող «թեժ գծով» ԱԺ ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 22 տեղեկություն, որից 10-ը` ընտրացուցակներում քաղաքացիներին ներգրավելու վերաբերյալ: Մեկական տեղեկություն է ստացվել անձնագիր ստանալու, անձնագրի վավերականության ժամկետը անցնելու, ոստիկանության ծառայողի անհարգալից վերաբերմունքի, նախընտրական տեսահոլովակի ցուցադրման, ընտրակաշառք բաժանելու և այլ խախտումների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տեղեկությունների իսկությունը ճտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Մեկնաբանել