Տևեսը ներողություն չի խնդրի Ֆերգյուսոնից

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին վիրավորող պաստառը ցուցադրելուց հետո իր անվան շուրջ ծագած սկանդալը։ Հիշեցնենք, որ «Սիթիի» չեմպիոնությունը նշելիս Տևեսը պարզել էր «Խաղաղությամբ հանգչիր, Ֆերգի» պաստառը։

«Այնպիսի տպավորություն է, որ Ֆերգյուսոնը Անգլիայի նախագահն է։ Ամեն անգամ, երբ նա իմ հասցեին սխալ արտահայտություններ է անում, ես իրենից ոչ մի բացատրություն չեմ պահանջում։ Պետք չէ ներողություն խնդրել, երբ դու կատակում ես։ Հենց այս պատճառով էլ ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել նրանից», – հարձակվողի խոսքերն է մեջբերում արգենտինական Ole պարբերականը։

Ավելի ուշ «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ արգենտինացու արարքի համար։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել