Մխիթարաշեն․ Հունոտի կիրճից որբացած գյուղը

Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղը Հունոտի կիրճի ճանապարհի հայտնի գյուղն է։ Այժմ Հունոտի կիրճը ադրբեջանական վերահսկողության տակ է, իսկ Մխիթարաշենը՝ հայկական։ Բնակիչները վերադարձել են իրենց սահմանամերձ դարձած գյուղը և շարունակում եմ ապրել այնտեղ, թեև նոր խնդիրների առաջ են կանգնում։ Օրինակ, երբ անասունները անցնում են մյուս կողմ, հակառակորդը մորթում է նրանց։ Մխիթարաշենցի փոքրիկ Մարտինն ասում է․ «Ահա Շուշին՝ վերևում, իսկ մենք՝ այստեղ ենք՝ ներքևում։ Եթե ուզեն, ավտոմատով էլ կրակեն՝ նիյա կիլյան (կկպնի)»։

Մեկնաբանել