«Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է շտապ հանդիպում նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որով հանդիպում է պահանջում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,- ասված է հայտարարությունում։

ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մեկնաբանել