Կանխարգելել և բուժել կախվածությունները․ «Միասին կարող ենք»

Երևանի 13 միջնակարգ դպրոցների տնօրեններ ապրիլի 15-ին մասնակցեցին կախվածությունների կանխարգելմանն ուղղված ակցիային։ Իրազեկող միջոցառումը կազմակերպել էր «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հետ։ ՀԿ-ից նշում են, որ սոցիալական ցանցերում թմրամիջոցներ վաճառող առցանց խանութների քանակը և դրանցից դեռահասների օգտվելու մասին տեղեկությունները անհանգստացնող են։

Մեկնաբանել