Գորիսի Վերիշեն գյուղում լարվածություն չկա

Գորիսի Վերիշեն գյուղում լարվածություն չկա։ Մարդիկ ասում են, որ Ադրբեջանական զինուժը Սև լճի ուղղությամբ 2 կմ առաջ է եկել։ Ընդ որում, ըստ գյուղացիների, առաջանալիս հանդիպել են տեղացի հովվի, որին հորդորել են ետ գնալ։ Վերջինս էլ տարածել է լուրերը։

Ըստ գյուղացիների՝ ներկայում հայկական զինուժը, ռուս խաղաղապահները և մարզային իշխանությունը Սև լճի տարածքում են, բանակցում են։

Տե՛ս նաև՝ Սյունիքի Իշխանասար գյուղում հանգիստ է

Գևորգ Թոսունյան, Սյունիք

Մեկնաբանել