ՍիվիլՆեթն այցելել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնք, գյուղի բնակիչների հետ զրուցել հետպատերազմյան կյանքի, սահմանային վերջին դեպքերի և գալիք խորհրդարանական ընտրությունների մասին։
«Էսօր պետք է մտածել պետականության, ոչ թե աթոռի մասին»․ հարցում՝ Մեծ Մասրիկում
-
Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։
-
Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվել, բերման է ենթարկվել 151 քաղաքացի
11:10 Ոստիկանությունը հաղորդում է, որ այս պահին Երևանում փակ փողոցներ չկան: Բերման է ենթարկվել առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 151 մասնակից։ 10:35 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 113-ի։ 10:15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում: Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներ են փակում։ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 10-ի դրությամբ` անհնազանդության ակցիա իրականացնելու համար բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ է արել առավոտյան 8-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նա շեշտել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է […]
-
Ուր հասավ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ ըստ Բագրատ սրբազանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծն Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը սատարող խորհրդարանական ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին պակասում է մեկ ձայն։ Այդ մասին մայիսի 12-ի հանրահավաքին հայտարարեց շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ այդ նպատակով նա հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին։ «Երկու անգամ հանդիպել եմ պարոն Իշխան Զաքարյանին նրա կարծիքն իմանալու համար։ Վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալ այս գործընթացին։ Ես ենթադրում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը»,- նշեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ կարևոր է նաև մտածել հաջորդ փուլի, այն է՝ վարչապետի թեկնածուի և անվստահություն հայտնելու համար պահանջվող 18 ձայների […]
-
Անցումային կառավարությունը կվերացնի «Փաշինյանի անհեթեթ որոշումները»․ Բագրատ սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին կրկին շեշտեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է անցումային կառավարություն։ Նա ներկայացրեց, թե ինչ պետք է իրականացնի նոր կամ անցումային կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո, առանձնացրեց 19 կետ։ «Մինչև նոր ընտրությունները չպետք է որևէ կերպով լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։ Պետք է նոր կառավարությունը հանձնառու լինի շարունակելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև այն մերժելու է «հակա»-ներով արտաքին քաղաքականությունը»,- նշեց սրբազանը՝ հավելելով, որ անցումային կառավարությունը վերացնելու է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ընդունված մի շարք «անհեթեթ որոշումներ», ինչպիսին է, օրինակ, ակադեմիական քաղաքի նախագիծը։ Ըստ նրա՝ […]
-
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը քրեորեն պատժելի է․
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի․ այսպիսի հայտարարություն արեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։ Մելիքյանը ներկայացրեց նախկին դիվանագետների խմբի՝ «Դիվանագետների համահայկական խորհրդի» մշակած տեքստը։ 1. Սահմանազատում և սահմանագծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում սկսված գործընթացն առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցն Իլհամ Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։ Միևնույն ժամանակ, անվտանգության […]
-
Թբիլիսիում տասնյակ հազարավոր ցուցարարներ ելել են փողոց ընդդեմ վիճահարույց օրենքի
Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, «արհեստական վիհ է առաջացնում […]
-
«Չեմ ուզի թուրքը ստեղ հասնի, բայց չմնալ էլ չի լինի».
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը: