«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից։
LIVE. «Քաղաքացիական պայմանագիրը» Էջմիածնում է
Post navigation
Posted in:
«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը»,- ասված է հաղորդագրությունում։ Հիմնադրամից նշում են, որ նոր կամրջի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է սահմանը հատող մեքենաների թվի աճի, փոխադրումների ավելացման արդյունքում։ «Իրանի մասնագետների կողմից Մեղրիի սահմանային անցակետում ուղևորափոխադրումների […]
Հայաստանի զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից նշում են, որ զորավարժության շրջանակում անցկացվելու են մարտավարական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ: «Զորավարժության նպատակներ են՝ ստուգել զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ աուդիտորական «Թրասթ աուդիտ» կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։ Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը «Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել. Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է կոռուպցիայի կանխարգելման […]
Ադրբեջանում քննարկում են Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, քննարկում խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր՝ չբացառելով Նիկոլ Փաշինյանի մասնակցության հնարավորությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է ֆեյսբուքյան տասնյակ էջեր, որոնք ակնհայտ հակաքարոզչություն ու դավադրապաշտական թեզեր են տարածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և դրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։ Այդ էջերը ծախսում են հազարավոր դոլարներ բովանդակությունը տարածելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, […]
Տասնվեցամյա Սարգիսը Մարո Ավետիսյանի երկրորդ երեխան է: Սարգիսը քրոջ ծնվելուց տասնմեկ տարի անց է ծնվել՝ Դաունի համախտանիշով: Սիրում է նկարել, գրել, խաղում է թատրոնում, հաճախում քոլեջ և կարատեի պարապմունքների: Այցելում է նաև «Լուսէ» վերականգնողական կենտրոն: ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Սարգիսի հետ, դժվարությունների ու հաջողությունների մասին զրուցել նրա և մոր՝ Մարո Ավետիսյանի հետ: