Բժիշկները պահանջում են ազատ արձակել Արմեն Չարչյանին

Հունիսի 25-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնի բժիշկները, ինչպես նաև բժշկական համայնքի մի շարք ներկայացուցիչներ, կազմակերպել էին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի։

Ակցիայի մասնակիցները եղան դատախազությունում, արդարադատության, առողջապահության նախարարություններում, կառավարությունում և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ու փոխանցեցին «անհամաչափ խափանման միջոցը» փոխելուն ուղղված ստորագրահավաքի արդյունքները։