Լավրովը կոչ է արել ռուսական բեռնափոխադրողներին ուշադրություն դարձնել Ղարաբաղի տարանցիկ ներուժին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ռուսական բեռնաոփոխադրողներին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին։ Այն, ըստ իս, ակնհայտորեն տնտեապես շահեկան կլինի», – ասել է նա Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր է, որ մեր մոտակա հարևանությամբ այդ հատվածի տնտեսական զարգացումը տեղի ունենա ակտիվ ռուսական մասնակցությամբ», – ընդգծել է նախարարը:

Մեկնաբանել