Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում հաղթում է «Եդինայա Ռոսիան»

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների 70 տոկոսը, ըստ որի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքը՝ ձայների 48,46 %-ով, երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ 20,30 %-ով, երրորդում՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,69 %-ով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առաջատարների հնգյակում են նաև «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,43 %-ով, որին հաջորդում է «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,55 %-ով: Ըստ նախնական տվյալների՝ Պետդումա են անցնում 5 տոկոսի արգելքը հաղթահարած վերը նշված հինգ կուսակցությունները։

Պետդումայի 2016-ի ընտրություններում «Եդինայա Ռոսիան» հավաքել էր ձայների 54,2 %-ը, Կումունիստական կուսակցությունը՝ 13,34 %-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 13,14 %-ը, «Արդար Ռուսաստանը»՝ 6,22 %-ը։

Մեկնաբանել