Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Այս մասին հայտնում է խորհրդարանի կայքը։

Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը հաջողություններ է մաղթել բարձր և աստվածահաճո առաքելության մեջ:

«Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, կրթական և հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել