Այս իշխանությունը պետք է հեռանա․ «Հայաստան» խմբակցություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս: Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքը։ Ընդդիմադիր ուժը կարծում է, որ « Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է»։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս: Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը»:

Մեկնաբանել