Փաստացի բուժում է ստանում 18 150 կորոնավիրուսով վարակված մարդ

Հայաստանում նոյեմբերի 21-ին կատարվել է 4 730 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 873 մարդ։ Արձանագրվել է մահվան 30 դեպք:

Նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 347 դեպք, որոնցից 307 484-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 311 186 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 18 150 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 405 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 334 347 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 812 246 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 573 974 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 571 554 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 077 438 դեպքով:

Մեկնաբանել