Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գլխավոր միջոցներն են մեդիան ու կրթությունը․ Նվարդ Մանասյան

Ինչպե՞ս ձևավորել բռնությունը մերժող նորմեր․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում այս և այլ հարցերի շուրջ զրուցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ գենդերային հավասարության հարցերի պատասխանատու Նվարդ Մանասյանը։ Այս հարցում նա մեծապես կարևորում է մեդիայի և կրթության դերը, որոնց միջոցով հնարավոր է փոխել վարքագծային մոդելները։ Խոսելով կառավարման համակարգում կանանց ներգրավվածության մասին՝ նա ասում է, որ հենց կանանց կողմից այդ խնդրի բարձրաձայնումը կարևոր է, բայց այն չի կարող լուծում ստանալ, երբ ամբողջ համակարգը պատասխանատվություն կամ ակտիվ մոտեցում չի որդեգրում։

Մեկնաբանել