«Ձեզ կտան-կասեն՝ կարդա, կկարդաք, սկի չեք էլ հասկանա՝ ինչ եք կարդում». վարչապետը՝ պատգամավորին

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ պնդելով, թե երիտասարդ պատգամավորին «տալիս են» հարցեր ու տեքստեր, որոնք նա հնչեցնում է ԱԺ-ում։ Աննա Մկրտչյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչո՞ւ է ամրագրվել, որ Հայաստանի հարավով անցնող՝ Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհները վերահսկվելու են ռուսական համապատասխան ծառայության կողմից։ Նիկոլ Փաշինյանը կրկնեց նախկինում արած հայտարարությունները, որ որևէ միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Այնուհետև Մկրտչյանը նշեց, թե վարչապետը ԱԺ դահլիճում նստած ՔՊ-ականներին sms է գրում, ինչը իրենք չեն անում։

Մեկնաբանել