Առաջիկայում հայտնի կլինի սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Առաջիկա տասնօրյակում հայտնի կլինի, թե ովքեր են ներգրավվելու սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում։ Այդ մասին կառավարության հունվարի 5-ի նիստից հետո հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, որ ձևավորվի այն խորհուրդը, որտեղ կլինեն իշխանության ներկայացուցիչներ, խորհրդարանական, արտախորհրդարանական գործիչները, ՀԿ ներկայացուցիչներ։ Արդեն մրցույթ հայտարարել ենք, շուտով կամփոփենք արդյունքները։ Դուք կիմանաք, թե որ ՀԿ ներկայացուցիչները, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն են մասնակցելու աշխատանքներին։ Շուտով այս ամենը կհրապարակվի, շուտով ասելով՝ նկատի ունեմ առաջիկա տասնօրյակում»,- նշեց Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է բուն փոփոխություններին, ապա ըստ նախարար՝ թեև ինքն ունի իր հստակ մոտեցումները, սակայն որոշողը լինելու է խորհուրդը։

Մեկնաբանել