Արայիկ Հարությանյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում կատարվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:

Մեկնաբանել