Դուլա․ ծննդաբերող կանանց աջակիցը

Իվետա Քոսյան-Սուվորովան Հայաստանի սակավաթիվ դուլաներից է։ 2021 թվականից նա աջակցում է հղի կանանց, որոնք պատրաստվում են ծննդաբերության։

Դուլան մասնագետ է, որը կանանց տրամադրում է հոգեբանական, ֆիզիկական և տեղեկատվական աջակցություն հղիության, ծննդաբերության և հետծննդաբերության վաղ շրջանի ընթացքում: Հայաստանում այս երևույթը նոր է։

Որոշ հիվանդանոցներ դեռ զգուշությամբ են մոտենում այս մասնագիտությանը, սակայն կան բժիշկներ, որոնք ողջունում են դուլաներին։

Մեկնաբանել