Գյումրիում կվերաբացվի հիմնանորոգված Երեխաների տունը

Գյումրիում օգոստոսի 6-ին տեղի կունենա «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերի բացման արարողությունը, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը։

Ծրագիրն իրականացվել է հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Անհրաժեշտ միջոցները գոյացել են հիմնադրամի երկարամյա բարերարներ Համո և Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից, ինչպես նաև 2011թ. համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներից:

Մանկատանը ներկայում խնամք է ստանում մինչև 6 տարեկան 120 երեխա, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական զարգացման շեղումներ:

Մեկնաբանել