ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «#Շաբաթվաֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է վերջին շրջանում տարածված կեղծ լուրերը՝ հայկական արբանյակի մասին տարատեսակ պնդումներից մինչև նախկին նախագահի եղբորորդու համաներում։
Հայկական արբանյակից՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու համաներում․ «Շաբաթվա ֆեյքերը»
-
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Report.az-ը։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Նախօրեին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր նաև Արցախի մյուս պաշտոնյաների կալանքի ժամկետները։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 […]
-
Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․
Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե ընտանիքը որտեղ է նախատեսում բնակարան կամ տուն ձեռք բերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել […]
-
Օտարալեզու և օտարամոլ․ երևանյան ցուցանակներն արհամարհում են Հայաստանի օրենքը
Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Լեզվի մասին ՀՀ օրենքով Հայաստանում ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, գովազդի բոլոր միջոցները պետք է ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Երևանում ամենուր տեսանելի են օրենքի այս դրույթի խախտումները։ Լեզվի կոմիտեն վերջին երեք-չորս տարիներին 139 հայց է ներկայացրել վարչական դատարան, որից 123-ը վերաբերել է օտարալեզու ցուցանակների կիրառությանը. 60 հայց մերժվել է տարբեր պատճառներով։ Չնայած Լեզվի կոմիտեի պայքարին՝ Երևանում առանց հայերենի զուգակցման օտարալեզու ցուցանակները չեն նվազում։
-
Սահմանազատման հարցում Հայաստանը որդեգրել է «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով
Հայաստանը որդեգրել է սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Կառավարության մայիսի 16-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին։ «Մենք որդեգրել ենք սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր։ Մենք էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, գոնե էականորեն նվազեցրել ենք»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով Տավուշի մի հատվածում ընթացող սահմանազատմանը, Փաշինյանը տեղեկացրեց՝ զգայուն էր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև ճանապարհի հարցը․ «Հիմա սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ՀՀ հաստատված ինքնիշխան […]
-
Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում
Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Նիկոսիայում։ Համապատասխան որոշումը կընդունվի կառավարության մայիսի 16-ի նիստում։ Փոխադարձաբար Կիպրոսն իր հերթին դեսպանատուն կբացի Հայաստանում։ 2024-ի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհուրդի 2024-ի փետրվարի 27-ի՝ Հայաստանում Կիպրոսի դեսպանություն բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը:
-
Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը վարժական հավաքներ են անցկացվելու
Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Հայաստանում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում։ Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 5 151 քաղաքացի, որոնցից 4 647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով։ Վարժական հավաքներին նախատեսվում է ապահովել նաև 45 միավոր ճանապարհաշինարարական տեխնիկա։